Փիրսոն թեստ

Ընդհանուր անգլերենի Փիրսոն թեստը (PTE General) կազմված է 6 փուլից:
Այս թեստը համընդհանուր ճանաչում ունի եւ ընդունված է բազմաթիվ երկրներում գործատուների եւ ազգային կրթական իշխանությունների կողմից՝ որպես անգլերեն լեզվի պահանջվող մակարդակի ապացույց: Թեստի վեց մակարդակները ապահովվում են Էդէքսելի (EdExcel Limited) համագործակցությամբ , որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի խոշորագույն շնորհումների մարմին` ակադեմիական եւ մասնագիտական որակավորումների համար:

Փիրսոն թեստը (PTE young learners) նախատեսված է նաև 6-13 տարեկան երեխաների համար, որը ներկայացնում է Էդէքսելը (EdExel)` Մեծ Բրիտանիայի խոշորագույն քննական մարմինը:
Թեստը կազմված է 4 տարբեր փուլերից և գնահատում է երեխայի անգլերեն լեզվի հաղորդակցության կարողությունը:

Փիրսոն թեստը (PTE General) արդեն հասանելի է Հայաստանում, և դուք այն կարող եք հանձնել ՛՛Ինգլիշ Հաուս՛՛ ուսումնական կենտրոնում, որը հանդիսանում է լիազորված կենտրոն: