Երեխաների համար

“English House” ուսումնական կենտրոնը կազմակերպում է աննախադեպ անգլերեն լեզվի դասնթացներ հատուկ մեթոդով, որը միանգամից ապահովում է անկրկնելի, սահուն բանավոր խոսք: Ծրագիրը նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար:
Դասերը անցկացվում են խաղերի, մանկական տեսանյութերի, պատկերազարդ գրքերի, երգերի, դերախաղերի օգնությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվամտածողությունը, հաղորդակցական հմտություննորը, օգնել երեխաներին բացահայտել իրենց հետաքրքրությունները և նախասիրությունները, ձևավորել դրական փոխհարաբերություններ հասակակիցների հետ, ինչպես նաև ապահովել բազմակողմանի գիտելիքներ և ընդհանուր զարգացողություն:
Մեր փորձառու մասնագետները վերապատրաստվել են արտերկրում և լիարժեք տիրապետում են ուսուցման և դասավանդման նորագույն մեթոդներին: Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում:
Դասերն իրականացվում են 6 փուլով` յուրաքանչյուրը 3 ամիս տևողությամբ, շաբաթական 3 անգամ / 10:00-21:00, երկուշաբթիից շաբաթ /` 2 ժամ ժամանակացույցով: Արժեքը՝ 20 000 դրամ ամիսը: