Մեր մասին

Եթե դուք ուզում եք ճանաչել այլ մշակույթներ, ձեռք բերել նոր ընկերներ և կամ էլ դժվարանում եք ձեր գործի մեջ, ապա դուք կարիք ունեք սովորելու օտար լեզու:
<<English House>> ուսումնական կենտրոնը կազմակերպում է ընդհանուր, ակադեմիական, մասնագիտական անգլերենի, TOEFL և IELTS քննական նախապատրաստական ծրագրերի, ինչպես նաև խոսակցական ռուսերենի դասընթացներ մեծահասակների և երեխաների համար: Այն ապահովվում է փոխադարձ շփում և օգնում զարգացնել լսելու, կարդալու, գրելու և խոսելու կարողությունները` հատուկ շեշտ դնելով հաղորդակցության վրա: Դասերը համալրված են նորացված նյութերով, բազմազան աուդիո և վիդեո նյութերով, երգերով, գեղարվեստական և տարբեր հրատարակչության գրքերով /Օքսֆորդ, Քեմբրիջ, Լոնգման և այլն/:
Մեզ մոտ յուրաքանչյուր ոք ստանում է անհատական մոտեցում: Մեր որակյալ մասնագետները առաջին իսկ դասից ստեղծում են անգլերեն մթնոլորտ, այսինքն դասերն անց են կացվում հիմնականում անգլերեն լեզվով, որպեսզի ուսանողը սովորի մտածել տվյալ լեզվով, օգնում են հաղթահարելու հոգեբանական խոչընդոտները և ապահովում բազմաթիվ խաղեր և դերախաղեր:
Դասերն իրականացվում են 6 փուլով` յուրաքանչյուրը 2 ամիս տևողությամբ, շաբաթական 3 անգամ / 10:00-21:00, երկուշաբթիից շաբաթ /` 2 ժամ ժամանակացույցով:
Դասից առաջ դիմորդին թեսթ է տրվում` որոշելու նրա անգլերեն լեզվի իմացությունը` ըստ որի սահմանվում է սովորողի այս կամ այն փուլում ընդգրկումը: Յուրաքանչյուր փուլի վերջում նույնպես թեսթ է հանձնվում սովորողի գիտելիքների ամրապնդման համար: Խումբը բաղկացած է 6-8 սովորողից: Տարիքը սկսած 5 տարեկանից: